Ընդունեք իմ ջերմ ողջույնները.
Ես՝ Գալուստ Գրիշոյի Մնացականյանս, ծնվել և առ այսօր բնակվում եմ Լոռու մարզի Բազում գյուղում,նախկինում ՝ Բզովդալ: Ձեզ եմ դիմում, հուսալով, որ կգտնեմ իմ երբևէ կորցրած հարազատներին:
Ներկայացնեմ իմ պատմությունը.
Հայրս՝ Գրիշո Մնացականյանը, մինչև մորս հետ ամուսնանալը ունեցել է կին,որից ունեցել է 3 / երեք/ զավակ, որոնք գրվել են պապի ազգանունով՝ Նավոյան:
Արամ Գրիշոյի Նավոյան
Գալուստ Գրիշոյի Նավոյան
Վարդուհի Գրիշոյի Նավոյան
Ետեղեռնյան տարիներին ավագ եղբայրս՝ Արամ Նավոյանը կրտսեր եղբորս և քրոջս հանձնել է Ղարաքիլիսայի մանկատուն: Իմ ունեցած տվյալներով Արամը տեղափոխվել է քաղաք Օրջոնիկիձե:
Ես այլևս որևէ բան ավելացնել չէմ կարող:
Ձեզ եմ դիմում հուսալով, որ կգտնեմ իմ հարազատների ընտանիքներին կամ հարազատներիցս որևէ մեկին:
Հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը «Սպասիր Ինձ» հաղորդաշարի ստեղծագործական ողջ կազմին: